«Լուսավոր Հայաստանը» լքեց ԱԺ նիստերի դահլիճը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքեց նիստերի դահլիճը: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ պետք է քաղաքական գնահատական տրվի այսօրվա միջադեպին: Բայց, նրա խոսքով, ուղղակի քաղաքական գնահատականը որևէ բան չի կարող փոխել: Միջադեպը պետք է ունենա քաղաքական հետևանքներ:

«Եվ այն, ինչ տեղի է ունեցել, մեծ հաշվով մեր պրոբլեմն էլ է, բայց ավելի շատ հեղափոխության առաջնորդի պրոբլեմն է: Մենք հիմա կլքենք նիստերի դահլիճը: Եվ ապագայում կախված քաղաքական գնահատականներից ու հետևանքներից, կանենք եզրահանգումներ, կորոշակիացնենք մեր անելիքները և կհասկանանք ապագայում ինչպես ենք աշխատելու այս խորհրդարանում»,- հայտարարեց Մարուքյանը: