Բնապահպանները պահանջում են բուժել բոլոր նրանց, ովքեր տուժել են բնապահպանական նորմերի խախտումից /տեսանյութ/

Բնապահպանները պահանջում են բուժել բոլոր նրանց, ովքեր տուժել են բնապահպանական նորմերի խախտումից /տեսանյութ/
Բնապահպանները պահանջում են բուժել բոլոր նրանց, ովքեր տուժել են բնապահպանական նորմերի խախտումից /տեսանյութ/

«Թեղուտի պաշտպանության նախաձեռնութան» անդամների համընդհանուր ջանքերով նկարահանվել է «Բնության հաշվեհարդար» ֆիլմը: Այն պատմում է հանքարդյունաբերությունից տուժած մարդկային ճակատագրերի, բնապահպանական նորմերը խախտած մի շարք դեպքերի, պետական քաղաքականության բացակայության, օրենսդրական բացերի, մի շարք հիվանդությունների, դրանք բուժելու խնդիրների եւ գյուղացիների ֆինանսական վիճակի մասին:

Մի շարք գյուղացիներ պատմում են իրենց խնդիրների մասին: Խնդիրներ, որոնք մնում են հեռու գյուղական վայրերում եւ քողարկվում անտարբերության, անպատասխանատու քաղաքականության քողի ներքո:Մի շարք փորձագետներ Արմեն Սաղաթելյանը, Վլադիմիր Կոգանը, Վիգեն Թոպուզյանը, Սիլվա Ադամյանը, Աիդա Պետիկյանը, Ռազմիկ Միխիթարյանը, Նշան Գրիգորյանը եւ ուրիշներ պարզաբանում են այս խնդիրների բուն արմատները, լուծման եղանակները եւ փորձ են անում ձեռք մեկնել հուսահատված գյողացուն` դուրս գալ այն փոսից, որտեղ նա հայտնվել է, երեւի թե, ոչ իր կամքով:

 

Ֆիլմի կայացման գործում մեծ ներդրում են ունեցել ինչպես բոլոր փորձագետները, այնպես էլ տեխնիկական աջակցություն են ցուցաբերել

Էկոլուր ՀԿ-ն, Սարդարապատ շարժումը եւ Ճաղարյան ընտանիքը: Սակայն ամենամեծ ներդրումն ունեցել են ֆիլմի հերոսները, ովքեր համարձակություն են գտել իրենց մեջ բարձրաձայնել այնպիսի խնդիրների մասին, ինչպիսին իրենց իսկ առողջությունն է: Այն զոհ է դարձել «հանրային» գերակա շահին»: Այսուհետ գերակա է ՄԱՐԴԸ եւ ՆՐԱ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ:

«Մենք պահանջում ենք նոր հետազոտություններ եւ բուժում բոլոր նրանց համար, ովքեր տուժել են բնապահպանական նորմերը խախտած կազմակերպությունների անպատասխանատու քաղաքականությունից»,-ասված է ֆիլմի ստեղծագործական խմբի տարածած հաղորդագրության մեջ:

© Medialab.am