ԱԺ-ն քննարկեց անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը քրեականացնող նախագիծը

Կառավարությունը Ազգային ժողովի քննարկմանը ներկայացրեց օրենքի նախագիծ, որով առաջարկվում է քրեականացնել անձին հորդորելով, խաբեությամբ, բռնության գործադրելով և այլ միջոցներով ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը:  «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ մայիսի 8-ի նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Նախագծով քրեական պատասխանատվություն է նախատեսվում հորդորելու, խաբեության, վստահությունը չարաշահելու, կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու միջոցով կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով կամ այլ եղանակով անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելու կամ հարկադրելու համար: Այդ արարքներ կպատժվեն տուգանքով՝ նվազագույն աշխատվարձի 200-ապատակից 500-ապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը՝ 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ 1-4 տարի ժամեկտով»,-ներկայացրեց Բաթոյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։