«Վերջին զանգի» օրը գրանցվել է վթարայնության ամենացածր ցուցանիշը

«Վերջին զանգի» օրը գրանցվել է վթարայնության ամենացածր ցուցանիշը
«Վերջին զանգի» օրը գրանցվել է վթարայնության ամենացածր ցուցանիշը

Մայիսի 25-ին, «Վերջին զանգի» հանդիսությունների անվտանգությունն ապահովելուն ուղղված Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայության և ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում, տուգանային հրապարակներ է տարվել 62 ավտոմեքենա, որից 32-ը՝ մարզերում, 30-ը՝ մայրաքաղաքում:

Այդ օրը հանրապետության ողջ տարածքում գրանցվել է վթարայնության ամենացածր ցուցանիշը՝ թե՛ տարվա կտրվածքով, թե՛ նախորդ տարիների համեմատությամբ՝ ընդամենը երկու ճանապարհատրանսպորտային պատահար, որոնք առնչություն չեն ունեցել «Վերջին զանգի» հանդիսությունների հետ, հաղորդում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:

© Medialab.am