Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակը` Ոսկե արմավենու ճյուղը ստացել է ավստրիացի ռեժիսոր Միխայել Խանեկեն իր «Սեր» ֆիլմի համար։
Ֆիլմը տարեց ամուսինների հարաբերությունների մասին է, գլխավոր դերում հանդես է եկել Ժան-Լուի Տրենտինյանը:
Երեք տարի առաջ նույնպես Միխայել Խանեկենն էր դարձել Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիրը`իր «Սպիտակ ժապավեն» ֆիլմի համար:
© Medialab.am