Հայտնեբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա կնոջ դին

Մայիսի 3-ից ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 75-ամյա Ծաղիկ Զաքարյանը:

Ոստիկանների և փրկարար ծառայությունների համատեղ որոնողական աշխատանքների շնորհիվ մայիսի 9-ին, ժամը 09.05-ին, Հրազդան քաղաքի «Ծովինար» ջրամբարի մաքրման կայանի մոտ՝ ափից շուրջ 1 կմ հեռավորության և 8 մետր խորության վրա, հայտնաբերվել է կնոջ դիակը՝ առանց բռնության հետքերի:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։