Իտալիայում հաշվում են երկրաշարժի վնասի չափերը

Իտալիայում հաշվում են երկրաշարժի վնասի չափերը
Իտալիայում հաշվում են երկրաշարժի վնասի չափերը

Երեկ Իտալիան ցնցած 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի ու դրան հաջորդած հետցնցումների զոհերի թիվը հասել է 17-ի, սակայն այս թիվը վերջնական չէ, հայտնում է բրիտանական The Telegraph-ը: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մեդոլա քաղաքից 3 կմ հեռավորության ու 9.6 կմ խորության վրա:

Որոնողական աշխատանքները դեռ շարունակում են:

Ավերվել են տասնյակ տներ, ավերակների է վերածվել Կավեցո փոքրիկ քաղաքը: Բոլոնիա ու Մոդենա քաղաքներում գնացքների երթևեկությունը դադարեցվել է:

Տնտեսագետները սկսել են հաշվել տնտեսությանը հասցված վնասի չափը՝այն գերազանցում է 200 մլն եվրոն:

© Medialab.am