«Ժողովուրդ». Ռալֆ Յիրիկյանն աշխատակիցներին հրահանգել է քվեարկել ԲՀԿ-ի օգտի՞ն

«Ժողովուրդ». Ռալֆ Յիրիկյանն աշխատակիցներին հրահանգել է քվեարկել ԲՀԿ-ի օգտի՞ն
«Ժողովուրդ». Ռալֆ Յիրիկյանն աշխատակիցներին հրահանգել է քվեարկել ԲՀԿ-ի օգտի՞ն

Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ նախընտրական գործընթացներին լրջորեն ներգրավված է եղել նաև «Վիվասել» ընկերությունը:

«Թեև այս ընկերությունը մշտապես շղարշ է ստեղծում, թե ապաքաղաքական կառույց է ու որևէ մեկի շահը չի սպասարկում, այնուամենայնիվ ըստ մեր տեղեկությունների՝ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից առաջ «Վիվասել»-ում մեծ ժողով է եղել, որի ժամանակ Ռալֆ Յիրիկյանն աշխատակիցներին հրահանգել է քվեարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին»:

«Վիվասել» ընկերության մամուլի պատասխանատու Վահե Իսահակյանը, սակայն, «ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքել է այս լուրերը՝ ասելով, թե դրանք իրականությանը չեն համապատասխանում:

© Medialab.am