Եվ ո՛չ մի սահման՝ չարությանը.Հովհանես Թումանյան

Եվ ո՛չ մի սահման՝ չարությանը.Հովհանես Թումանյան
Եվ ո՛չ մի սահման՝ չարությանը.Հովհանես Թումանյան

Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե շատ չարություն կա մեր հոգում։ Էսպես են ասում նրանք եւ ասում են խորը ցավով: Բայց քիչ են էս տեսակ ազնիվ ու քաջ մարդիկ։ Մեծ մասամբ, ախտի գոյությունը ընդունելով հանդերձ, իրենց առողջ են համարում ու միշտ ուրիշներին են հռչակում հիվանդ։ Ամեն մինը ինքը չար չի, կեղծավոր չի, հայհոյող չի, ստախոս չի, թայֆայական չի, էդ ամենը իրենից դուրս ուրիշներն են։ Բայց, իհարկե, սրանց չպետք է հավատալ, ոչ էլ ականջ դնել։ Ճշմարիտը էն է, որ մեր ամբողջությունը տառապում է ծանր ու խոր բարոյական հիվանդություններով։

Նայեցե՛ք։

Գյուղացի ռանչպար մարդիկ են, հարեւան, միասին մեծացած, իրար հետ օխտը բեռ աղ ու հաց կերած, բայց եթե մեկի արտը լավ է գալի կամ անասունը բազմանում՝ մյուսը նախանձից հիվանդանում կամ ինչպես իրենք են ասում՝ «արնով է ընկնում»։

Վաճառականներ են, առուտուր են անում, թեկուզ մրցակիցներ էլ չեն, բայց մեկը մյուսի հաջողությունը լսելիս քունը կորցնում է ու էնքան էլ իր գործի վրա չի մտածում, որքան նրա հաջողության վրա է դարդ անում, ու տեղն ընկած տեղը ոչինչ չի խնայի՝ նրա գործին վնասելու։Կարդալ ավելին