Փրկարարները բնակարանում դի են հայտնաբերել

Այսօր Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 53 շենքի բնակարաններից մեկի  բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը․ ոստիկանության աշխատակիցները հյուրասենյակի հատակին հայտնաբերել են Յուրա Ս․-ի (ծնված 1956 թ․) դին։