Դավթաշենում տանտերը բռնել է գողին և հանձնել ոստիկաններին

Դավթաշենում տանտերը բռնել է գողին և հանձնել ոստիկաններին
Դավթաշենում տանտերը բռնել է գողին և հանձնել ոստիկաններին

Հունիսի 14-ին, ժամը 16.15-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում Դավիթաշեն 3-րդ թաղամասի բնակիչներից մեկից հաղորդում է ստացվել, որ իր տան 2-րդ հարկում գող է բռնել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին նույն օրը, ժամը 16.30-ին, տանտիրուհին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, իր տան 2-րդ հարկից տարօրինակ ձայներ է լսել և բարձրանալով` նկատել է անծանոթ երիտասարդի, որը փորձել էր ննջասենյակից գողություն կատարել, սակայն չհասցնելով ոչինչ գողանալ, բռնվել է իրենց կողմից:

Բերման ենթարկված, 1978 թ. ծնված Արայիկ Բ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, բաց դռնից մտել է տուն, աննկատ բարձրացել 2-րդ հարկ և փորձել է ննջասենյակից գողություն կատարել, սակայն, հանցագործությունն ավարտին չհասցնելով, բռնվել է տանտերերի կողմից:

Արայիկ Բ.-ն ձերբակալված է:

© Medialab.am