Ամառ. Զբոսաշրջության ոլորտում տուրիստ փախցնոցի են «խաղում»

Ամառ. Զբոսաշրջության ոլորտում տուրիստ փախցնոցի են «խաղում»
Ամառ. Զբոսաշրջության ոլորտում տուրիստ փախցնոցի են «խաղում»

Չնայած ոլորտի զարգացման համար մի շարք խնդիրներ կան, բայց հայերը տարեցտարի ընդլայնում են իրենց հանգստյան աշխարհագրությունը:
Տարեցտարի հայերի հետաքրքրությունը վրացական ծովափնյա հանգստավայրերի նկատմամբ նվազում է: Պատճառն այն չէ, որ հայերի սերը ծովի նկատմամբ մարել է, պարզապես վրացական ընկերություններն իրենց սերվիսներն արդիականացնելուն զուգահեռ՝ նաեւ գներն են բարձրացրել: Ուստի մերոնք նախընտրում են մի քիչ ավելի վճարել, բայց գնալ եվրոպական երկրներ՝ անունն էլ դնել «Զոլոտիե պեսկիում» կամ Բարսելոնայում են հանգստացել: Դատելով տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների հետ մեր զրույցից՝ եվրոպական ծովափնյա երկրներ մեկնողների թիվն ավելացել է, ընդ որում՝ գործակալություններում հերթեր են առաջանում, աշխատակիցները նույնիսկ քիթ սրբելու ժամանակ չեն ունենում:
Ցավոք, նման հերթեր չեն գոյանում ներգնա տուրիզմի համար: «Առավոտի» հետ զրույցում գործակալությունների ներկայացուցիչները վստահեցրին, որ թեեւ Մասիս սարն ու Սեւանա լիճը տեսնելու ու Հայաստանից կարոտն առնելու համար բավականին թվով սփյուռքահայեր են գալիս, սակայն սպասարկման ոլորտի ծառայությունների գներն այնքան թանկ են, որ նրանց մոտ կարոտի զգացումն ակնթարթորեն վերանում է:

 

Ինչ վերաբերում է արտագնա տուրիզմին, ապա «Ավանգարդ» գործակալությունից մեզ վստահեցրին, որ պահանջարկը մեծ է դեպի Հունական կղզիներ, Ֆրանսիա, Իտալիա եւ Իսպանիա: Իսկ թե ինչո՞ւ են հենց այս երկրներն ընտրել, գործակալությունից վստահեցրին, որ այս դեպքում ճարտարապետությունն ու ծովը համադրվում են: Կարդալ ավելին