Վարորդների տուգանքներից նաեւ ճանապարհային ոստիկաններն են հավելավճար ստանում (տեսանյութ)

Վարորդների տուգանքներից նաեւ ճանապարհային ոստիկաններն են հավելավճար ստանում (տեսանյութ)
Վարորդների տուգանքներից նաեւ ճանապարհային ոստիկաններն են հավելավճար ստանում (տեսանյութ)

Այս տարվա հինգ ամիսների տվյալներով երթեւեկության կանոնների խախտումներից Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ մոտ 1 միլիարդ դրամ է մուտքագրվել: Aravot.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը:
Նա ասաց, որ այս տարվա առաջին հինգ ամիսների համեմատ նախորդ տարի գանձվող տուգանքներն ավելի շատ են եղել: Նա նաեւ հերքեց օրեր առաջ «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի ասածները, թե հունիսի 2-ից որոշ իրավախախտումների դիմաց գանձվող տուգանքների չափերի բարձրացումը հենց Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդը լցնելու նպատակով է արվել:Կարդալ ավելին