Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Հեղինակ MediaLab

Մայիսի 18-ին, ժամը 16։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի «Լոռի Բերդ» տանող ավտոճանապարհին՝ դատարանի մոտակայքում, այրվում է ավտոտնակ. ներսում ավտոմեքենա կա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ռումինական փողոցի թիվ 27/17 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում (50 քմ), այրվում է «Mercedes A-160» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Նարե Մ․, ծնված 1991 թ.)․ տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։31-ին, մարվել՝ 16։49-ին։ Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է։ Այս մասին տեղկացնում է ԱԻՆ-ը: