Սերժ Սարգսյանն ընդունել է Չինաստանի Գերագույն դատարանի նախագահի տեղակալ Ձյան Բիսինին

Հեղինակ MediaLab

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գերագույն դատարանի նախագահի տեղակալ Ձյան Բիսինին:

Նախագահը ողջունել է հյուրին և ընդգծել, որ բոլոր ոլորտներում հայ-չինական համագործակցությունը զարգանում է, երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունները տարեցտարի ավելի են ամրապնդվում, ինչի վկայությունն է նաև ՉԺՀ Գերագույն դատարանի պատվիրակության այցը Հայաստան:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են ՀՀ և ՉԺՀ դատական համակարգերի միջև համագործակցությունը և փորձի փոխանակումը:

© Medialab.am