ԱՄՀ գործադիր խորհուրդը հաստատել է Հայաստանի 280 մլն դոլարի հատկացումը. այն հասանելի կդառնա անմիջապես

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհրդի որոշմամբ Հայաստանին անմիջապես հասանելի է դառնում 280 մլն դոլար: Ֆինանսավորումը տրվում է նոր տիպի կորոնավիրուսային վարակին դիմագրավելու համար: «Արմենպրես»ն այս մասին տեղեկացավ հիմնադրամի պաշտոնական կայքից: 

ԱՄՀ գործադիր խորհուրդը ավարտել է Պահուստային ծրագրի («Սթենդ-բայ» ) շրջանակում Հայաստանի կատարողականի երկրորդ ուսումնասիրությունը: 180 միլիոն փոխառության հատուկ իրավունքի (ՓՀԻ)՝ շուրջ 248 միլիոն ԱՄՆ դոլար չափով եռամյա ծրագիրը գործադիր խորհուրդը հաստատել էր  2019 թ. մայիսին։ Գործադիր խորհուրդը հաստատել է նաև ՀՀ իշխանությունների խնդրանքը` «Սթենդ-բայ» ծրագրի շրջանակում ապահովելու հասանելիություն՝ Հայաստանի քվոտայի 100 տոկոսի չափով: Այսպիսով վերանայման արդյունքում Հայաստանի համար հասանելի են 205.94 մլն ՓՀԻ չափով, այսինքն՝ 280 մլն դոլարի փոխառու միջոցներ: 

Հաղորդագրությունում ասվում է, որ COVID-19 համաճարակի հետևանքները և համաշխարհային ֆինանսական պայմանների խստացումը խախտել են Հայաստանում տնտեսական բարենպաստ պայմանները, աճի տեմպը: Տնտեսական աճի կարճաժամկետ հեռանկարները զգալիորեն թուլացել են, և բյուջեի դեֆիցիտը, ընթացիկ հաշվի դեֆիցիտը զգալիորեն ընդլայնվել են այս տարի: Հիմնադրամի ֆինանսական աջակցությունը կօգնի Հայաստանին հաղթահարել այդ դժվարությունները, այդ թվում `COVID-19 համաճարակի հրատապ սոցիալական և տնտեսական հետևանքները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: