Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում է, որ «Լիսկան վախկոտ է»

Քիչ առաջ Ազատության հրապարակում անդրադառնալով վարչապետին, ՀՀ նախագահին եւ քաղաքապետին ուղարկված հրավերքներին, Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ անգամ պահքի այս շրջանում իրենք չեկան, ռիսկ չարեցին հաշվետվություն ներկայացնել ժողովրդին. «Իրենք չեկան, ուրեմն ես ոտքով կգնամ եւ իմ պահանջը կներկայացնեմ:

Ոչ մի ձյուն, ոչ մի եղանակի փոփոխություն մեզ չի շեղելու մեր ճանապարհից»: Նա նաեւ խոսեց Սյունիքի մարզի ԾԱՎ գյուղի գյուղապետ մասին. «Ո՞ւմ են բռնում՝ Կապանի Ծավ գյուղում գյուղապետ են բռնում: Այնքան վախկոտ են, որ փոխանակ Լիսկային բերեն դատախազի առաջ, վախկո՛տ է Լիսկան, վախկո՛տ են իրենք: Իրե՛նք պիտի դատարանի առջեւ կանգնեն: Կարող է սխալ է գյուղապետը, բայց քավության նոխազ է նա, մենք պիտի կանգնենք այդ գյուղապետի կողքը: Արարատի Ջրաշեն գյուղում, որտեղ մենք հաղթել ենք, ի՞նչ արեցին, ասեցին գազը թող բերի Րաֆֆին տա: Սա՞ է ձեր օրենքի իշխանությունը, տղամարդու իշխանությունը: Գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք մենք պիտի կանգնենք անգամ այդ գյուղապետերի կողքին, որոնք անգամ ՀՀԿ-ական լինելով ապահովեցին ժողովրդի իշխանությունը: Նրանց վրա եթե ձեռք բարձրացնի՝ ինձ հետ գործ կունենա»:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/03/05/211291/