Ամառային զարմանք. Վրաստանում ձյուն է եկել

Վրաստանի հյուսիսում` Ռուսաստանին սահմանակից Թուշեթի լեռնային տարածաշրջանում ձյուն է եկել։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Թուշեթիում օդի ջերմաստիճանը իջել է մինչեւ 1-2 աստիճան զրոյից բարձր ըստ Ցելսիուսի սանդղակի։ Ձյան ծածկույթի մակարդակը կազմում է 10 սանտիմետր,-նշում է աղբյուրը:
Օդերեւութաբանները կանխատեսում են առաջիկա երեք օրերին օդի ջերմաստիճանի նվազում նաեւ Վրաստանի արեւմուտքում եւ արեւելքում»։

 

© Medialab.am