«Երկիր».Ռուբեն Հայրապետյանն այս պահին նախագահի մոտ է

«Երկիր».Ռուբեն Հայրապետյանն այս պահին նախագահի մոտ է
«Երկիր».Ռուբեն Հայրապետյանն այս պահին նախագահի մոտ է

Yerkir.am-ի տեղեկություններով այս պահին ՀՖՖ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, “Հարսնաքար” ռեստորանի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանը գտնվում է նախագահականում` Սերժ Սարգսյանի հետ հանդիպման: Առիթը “Հարսնաքարի” միջադեպն է:

Մեր տեղեկություններով չի բացառվում, որ հանդիպումից հետո թե երկրի նախագահը, եւ թե Ռուբեն Հայրապետյանը հանդես գան հայտարարությամբ:

Նշենք, որ այսօր առավոտյան մեր թղթակցի հետ զրույցում Հայրապետյանը հայտնել էր, որ այլեւս իրեն չզանգահարենք եւ հիշեցրել էր, որ հանդես է գալու մամլո ասուլիսով: