Հայրապետյանին զրկել անձեռնմխելիությունից, քրեական գործ հարուցել. ՀՔԱՎ-ը՝ Արման Վեզիրյանի հանդեպ բռնության մասին

Հայրապետյանին զրկել անձեռնմխելիությունից, քրեական գործ հարուցել. ՀՔԱՎ-ը՝ Արման Վեզիրյանի հանդեպ բռնության մասին
Հայրապետյանին զրկել անձեռնմխելիությունից, քրեական գործ հարուցել. ՀՔԱՎ-ը՝ Արման Վեզիրյանի հանդեպ բռնության մասին

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը երեկ Ռուբեն Հայրապետյանի կողմից իրավապաշտպան Արման Վեզիրյանի հանդեպ ոտնձգության մասին՝ ստորեւ:
«ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խստորեն դատապարտում է 2012 թ. հուլիսի 8-ի երեկոյան «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից իրավապաշտպան Արման Վեզիրյանի նկատմամբ կիրառված բռնությունը, որը դրսևորվել է առանձնակի ցինիզմով և հանրային կարծիքի նկատմամբ արհամարհական վերաբերմունքով:

Բռնությունը կատարվել է Ռուբեն Հայրապետյանի ընտանիքի սեփականությունը հանդիսացող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցների և Ռուբեն Հայրապետյանի անձնական թիկնապահների կողմից սպանված Վահե Ավետյանի մահվան յոթ օրվա հիշատակին նվիրված հասարակական ակցիայի ժամանակ:

Մենք բռնության այս դեպքը գնահատում ենք որպես ՀՀ քաղաքական ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից Վահե Ավետյանի և նրա ընկերների նկատմամբ բռնության դեպքի վերաբերյալ ոչ համարժեք գնահատականի հետևանք:

Այն է`

1.Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից բռնության փաստի վերաբերյալ քաղաքական գնահատական չտալը,

2.իրավապահ մարմինների կողմից բռնություն կատարած բոլոր անձանց չհայտնաբերելը:

Պահանջում ենք`

1.ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից միջնորդությամբ դիմել Ազգային ժողովին Ռուբեն Հայրապետյանին ԱԺ պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով:

2.Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրել ԱԺ արտահերթ նիստ` հանրապետության գլխավոր դատախազի միջնորդության վերաբերյալ»:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի

Վանաձորի գրասենյակ

09.07.2012 թ.

© Medialab.am