Ուղևորներից մեկը հիվանդանոցում մահացել է

Մայիսի 10-ին, ժամը 14.55-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 100-րդ կմ-ին իրար էին բախվել «ՎԱԶ-21099» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ՎԱԶ-21099» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ «ՎԱԶ-21099-ի» 51-ամյա վարորդը` Հայրապետ Բեգլարյանը, մահացել էր:

Մայիսի 23-ին հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված «ՎԱԶ 21099» ավտոմեքենայի ուղևորներից մեկը՝ 21-ամյա Ստեփան Բեգլարյանը, մահացել է:
Քննությունը շարունակվում է։`