Պայթյունի հետևանքով զոհվել է Սիրիայի պաշտպանության նախարարը

Պայթյունի հետևանքով զոհվել է Սիրիայի պաշտպանության նախարարը
Պայթյունի հետևանքով զոհվել է Սիրիայի պաշտպանության նախարարը

 
Սիրիայի պետական հեռուստաընկերությունը տեղեկացրել է, որ Դամասկոսում հերթական ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհվել է Սիրիայի պաշտպանության նախարար գեներալ Դաուդ Ռաջիհան: Պայթյունը տեղի է ունեցել ազգային հետախուզական ծառայության շենքի մոտակայքում: Վիրավորվել են նաև ներքին գործերի նախարար Մոհամմեդ Իբրահիմ ալ Շաարը,նախագահ Ասադի աներորդի Ասեֆ Շաուքաթն ու երկրի հետախուզության ղեկավարը:

Մահապարտը պայթեցրել է իրեն նախարարների և հետախուզական ծառայության ղեկավարության համատեղ հանդիպման ընթացքում:

© Medialab.am