7-ամյա Ալեքսի ծնողները վերցվել են հաշվառման․ Նելլի Դուրյան

«Երեկ համացանցում տեղեկություն էր տարածվել 7-ամյա Ալեքս Ստեփանյանին բռնության ենթարկելու մասին: Տեղեկացնեմ, որ դեպքն անմիջապես հայտնվեց ոստիկանության ուշադրության կենտրոնում, և երեկվանից ոստիկանությունը զբաղվում է այդ հարցով:

Երեխան տեղափոխվել է աջակցության կենտրոն: Ծնողների նկատմամբ կիրառվել են անհետաձգելի միջամտության պաշտպանական միջոցներ: Նրանք ոստիկանության տարածքային բաժնում, որպես բռնարարներ, վերցվել են հաշվառման:

Բռնության փաստով նյութեր են նախապատրաստվում»,- իր ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանը:

Ավելի վաղ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նույնպես անդրադարձել էր յոթամյա Ալեքս Ստեփանյանի պատմությանը։

Երեկ համացանցում տեղեկություն էր տարածվել 7-ամյա Ալեքս Ստեփանյանին բռնության ենթարկելու մասին: Տեղեկացնեմ, որ դեպքն…

Gepostet von Nelli Duryan am Dienstag, 26. Mai 2020