Կոնգրեսը նոր լքողներ են նշմարվում

Կոնգրեսը նոր լքողներ են նշմարվում
Կոնգրեսը նոր լքողներ են նշմարվում

Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ անդամ եւ «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամ Մովսես Արիստակեսյանը մեր հարցին՝ համաձա՞յն եք Դավիթ Շահնազարյանի՝ 1in.am-ին տված հարցազրույցում հայտնած այն տեսակետի հետ, որ ՀԱԿ-ն ամեն ինչ արեց, որ կանաչ լույս վառի քոչարյանիզմի համար, եւ որ քոչարյանիզմը վերակենդանացել է քաղաքական դաշտում Կոնգրեսի ջանքերի շնորհիվ, պատասխանեց. «Այն, որ կարիք չկար սպասարկելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրարշավը, մեր կազմակերպության կարծիքը այդ հարցում միանշանակ է: Իսկ այն, որ քոչարյանիզմն է սպասարկում, կուսակցական կազմակերպությունը՝ ԲՀԿ-ն, հիշում եք, որ ստեղծողը եղել է Քոչարյանը: Թե ինչքանով է հիմա սպասարկում նրա շահերը, առայժմ չեմ կարող ասել»:

Եթե գտնում եք, որ կարիք չկար սպասարկելու ԲՀԿ-ի ընտրարշավը, Ձեր այդ տարաձայնությունները կարո՞ղ են հիմք հանդիսանալ, որ Դուք էլ լքեք Կոնգրեսի շարքերը՝ հարցին պարոն Արիստակեսյանը պատասխանեց. «Այդ մասին մենք մեր քննարկումներն ունենք, մեր կարծիքն ու հայտարարությունն ասել ենք՝ մենք սպասում ենք միասնական թեկնածուի հարցին, թե ով կլինի: Բացի Լեւոն Տեր-Պետրոսյանից՝ ով էլ որ լինի՝ դա արդեն խնդիրներ է հարուցում»: Մենք ճշտեցինք, այսինքն՝ եթե ԲՀԿ թեկնածուն լինի միասնական թեկնածուն, Դուք արդեն Ձեր հետագա անելիքները կիմանա՞ք՝ նա պատասխանեց. «Կարծում եմ՝ այո, որովհետեւ եթե Կոնգրեսը ժողովրդական շարժումը ղեկավարել է՝ կանգնելով Ռոբերտ Քոչարյանի ստեղծած ահուսարսափի ավազակապետության դեմ, չի կարող սատարել դրա ստեղծած կուսակցության որեւէ ներկայացուցչի»:Կարդալ ավելին