Հայաստանի նախագահն Արման Կիրակոսյանին ետմահու պարգևատրեց Պատվո շքանշանով

Հայաստանի նախագահն Արման Կիրակոսյանին ետմահու պարգևատրեց Պատվո շքանշանով
Հայաստանի նախագահն Արման Կիրակոսյանին ետմահու պարգևատրեց Պատվո շքանշանով
Հեղինակ MediaLab

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արման Կիրակոսյանը դիվանագիտական երկարամյա անբասիր ծառայության համար ետմահու պարգևատրվեց Պատվո շքանշանով։

Հուլիսի 23-ին Արմեն Սարգսյանը շքանշանը հանձնեց Արման Կիրակոսյանի հարազատներին։

«Թվում է, թե այս պարգևն Արմանին պետք է հասներ տարիներ առաջ, սակայն կարծում եմ, որ այն երբեք ուշացած չէ, որովհետև Արման Կիրակոսյանի կյանքը շարունակվելու է, և մեր գնահատականը Արմանին իր գործունեությանը, որպես գիտնական և դիվանագետ, որպես մարդ, շարունակվելու է: Եվ ոչ միայն այսօր, ապագայում նույնպես մենք հավաքվելու ենք գնահատելու, մեր ընկերոջ, մեր գործընկերոջ փայլուն կյանքը»,- ասաց Սարգսյանը։

Շքանշանի հանձնման արարողությանը ներկա էին նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, դիվանագիտական ծառայության աշխատակիցներ, պատմաբաններ, Արման Կիրակոսյանի ընկերները:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը: