Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի ռիսկային տարիքային խմբի անձանց կոչ է անում քիչ շփվել մարդկանց հետ

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի ռիսկային տարիքային խմբում գտնվող անձանց կոչ է անում հնարավորինս քիչ շփվել մարդկանց հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թորոսյանն ասաց Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանի հարցին:

«Ռիսկային տարիքային խմբում գտնվող անձանց կոչ եմ անում հնարավորինս քիչ դուրս գալ փողոց, քիչ շփվել մարդկանց հետ: Նրանց ընտանիքի անդամներին կհորդորեմ հետևել տարեցների առողջության անվտանգությանը»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը նշեց, որ հավելյալ ջանքեր է պետք գործադրել հատկապես տարեցներին կորոնավիրուսից զերծ պահելու համար: