COVID19-ով վարակված 3 պացիենտների փախուստի մասին լուրը սուտ է

Քիչ առաջ ֆեյսբուքյան օգտատերերից մեկի կողմից տեղեկություն տարածվեց, թե իբր «Նորք»  ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից կորոնավիրուսով վարակված 3 պացիենտ փախուստի են դիմել։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ հիշյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

«Նորք»  ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից որևէ հիվանդ փախուստի չի դիմել։