Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան ընդառաջ դպրոցականները «խոսում» են իրենց իրավունքների մասին նկարի լեզվով․ Տեսանյութ

Մարդու իրավունքների պաշտպանը մինչև հունիսի 1-ը հրապարակելու է նկարների շարք, որտեղ «Իմ ընկերը» թեմայով շարադրության մրցույթում մրցանակների արժանացած դպրոցականները նկարի միջոցով ներկայացնում են իրենց իրավունքները։

Անցե՛ք հղումով և լսե՛ք «Փոխիր աշխարհը» երգը, որ նկարահանվել էր ներառական կրթության խրախուսմանն ուղղված իրազեկման արշավի ժամանակ։