Գալուստ Սահակյանի որդին ներգրավվել է որպես մեղադրյալ ՔԿ-ում քննվող քրեական գործով․ ՀԺ

«Հայկական Ժամանակը» գրում է․ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, ներգրավվել է որպես մեղադրյալ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակում։

Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՔԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը:

«Արման Սահակյանը մի քանի այլ անձանց հետ Երևանի դպրոցներից մեկին կից հողակտորի օտարման հետ կապված քրեական գործի շրջանակում ներգրավվել է որպես մեղադրյալ»,- ասաց Եգանյանը` հավելելով, որ նախաքննությունը շարունակվում է։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում