Գյումրու հ/կ-ների հետ հանդիպման ժամանակ քաղաքապետի իշխանական թեկնածու Սամվել Բալասանյանը, անդրադառնալով Գյումրու ավագանուն, հայտարարեց. «Ավագանու ինստիտուտը մենք պետք է կարողանանք կայացնել: Հիմա դա կախված է ժողովրդի կամքից, ժողովրդի ընտրությունից, դա իմ ընտրությունը չէ, ես իրենց հետ կաշխատեմ, բայց նայած թե ով կընտրվի: Եթե որևէ մեկը ավագանի դառնալով` մտածում է , որ պիտի գա ինչ-որ հողատարածք ստանա, իրենց անձնական շահերը պաշտպանեն և այլն, և այլն, ուղղակի զավեշտ է , չի կարելի: Ես ասում եմ` էն կառույցները, որոնք կապված են քաղաքապետարանի հետ և նա կարող է զբաղվել կոռուպցիայով` արմատախիլ եմ անելու նման մարդկանց»:
Այնուհետ ներկայացնելով ավագանու անդամի մասին իր պատկերացումները` Բալասանյանն ասաց. «Էնքան աշխատանք կա, էնքան են պարտականությունները քաղաքապետի և ավագանու,որ ճիշտն ասած ավագանին պետք է լինի շատ գրագետ մարդկանցից , որոնք գործունյա լինեն, ինչու չէ նաև պատրիոտ լինեն, քաղաքի պատրիոտները: Էլ չեմ ասում, որ 72 մարդ ուզում են ավագանու անդամ դառնալ, երևի նոր ասելու խոսք ունեն քաղաքում, ազատականացված խոսք կա: Զարմանալի է, բայց շատ հետաքրքիր է, միայն քանակը ցույց է տալիս, որ ինչ-որ տեղ կա ազատականացում, այսինքն մթնոլորտի փոփոխություն, ես նաև ուրախանում եմ դրանով»:Կարդալ ավելին