Տնտեսվարողներին հնարավորություն է տրվել մինչև այս տարվա վերջ կատարվող ներդրումների համար օգտվել արագացված ամորտիզացիայի հնարավորությունից

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ազգային ժողովն այսօր միաձայն, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին իմ նախագիծը։
Այն տնտեսվարողներին հնարավորություն է տալիս մինչև այս տարվա վերջ կատարվող ներդրումների համար օգտվել արագացված ամորտիզացիայի հնարավորությունից։

Հարգելի գործարարներ, եթե պլանավորել էիք ներդրումներ անել՝ սարքավորումներ ձեռք բերել, շինություններ ձեռք բերել կամ կառուցել, ապա այս տարվա երկրորդ կիսամյակը լավագույն ժամանակն է այդ ներդրումներն անելու և արագացված ամորտիզացիայի հնարավորությունից օգտվելու համար։

Հարկային օրենսգրքում ավելացված դրույթը.

2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամա­­նակահատվածում ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակ­վող) հիմնական միջոց­ների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է ռեզի­դենտ շահութահարկ վճա­րողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հան­րա­պետու­թյունում գոր­ծու­նեու­թյուն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճա­րողի հայե­ցողու­թյամբ, բայց ոչ պակաս, քան մեկ տարի»: