Գործարկվել է Երևանում շինթույլտվությունների քարտեզը․ Տեսանյութ

«Գործարկեցինք Yerevan.am կայքի շինթույլտվությունների քարտեզը։

Այս կարևոր օնլայն գործիքի շնորհիվ արդեն ցանկացած քաղաքացի կարող է ինքնուրույն ստուգել իրեն հետաքրքրող շինարարության օրինականությունը, ինչպես նաև՝ շինարարությանը վերաբերող այլ տեղեկատվություն՝ ժամկետները, կառուցապատողի տվյալները։ Քարտեզի տվյալների շտեմարանը ընթացքում անընդհատ կթարմացվի»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Բաժինը՝ հղումով՝ https://www.yerevan.am/am/permits

Մանրամասները՝ տեսանյութում։

https://www.facebook.com/HaykMarutyanMayor/videos/251346452851176/?v=251346452851176