Դատախազությունը՝ Միհրան Պողոսյանի՝ քաղաքական ապաստան ստանալու միջնորդության բավարարման մասին . Factor.am

Հայաստանի Գլխավոր դատախազությունը ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի՝  ՌԴ-ում քաղաքական ապաստան ստանալու միջնորդության բավարարման վերաբերյալ  որևէ տեղեկատվություն չունի։

«Այս պահին մենք որևէ տեղեկություն չունենք․ բավարարվե՞լ է Միհրան Պողոսյանի ներկայացրած միջնորդությունը, թե ոչ՝ չենք կարող ասել»,- factor.am-ին ասել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Նշենք, որ ավելի վաղ ռուսական դատարանը բավարարել էր Ռուսաստանի Դաշնության դատախազության միջնորդությունը և Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու որոշում ընդունել: Հիշեցնենք, որ  Միհրան Պողոսյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Ըստ մեղադրանքի՝ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: