«Էրեբունի» ԲԿ-ում 5 կգ 600 գ քաշով տղա երեխա է ծնվել

«Էրեբունի» ԲԿ-ից տեղեկացնում են, որ բժշկական կենտրոնում մայիսին 445 երեխա է ծնվել:

«5 կգ 600 գ քաշով Դավիթը նրանցից մեկն է։

Չնայած երեխայի մեծ չափերին’ հղիության ընթացքում մայրիկը խնդիրներ չի ունեցել։Դավիթը ընտանիքի 6-րդ երեխան է։ Իսկ ընդհանուր առմամբ, մայիսին հանրապետության ամենաշատ ծնունդներն ինչպես միշտ «Էրեբունի» ԲԿ-ում են գրանցվել:

Ծննդատունը ծնունդների թվով շարունակում է մնալ հանրապետության առաջատարը։ Գարնան վերջին ամսին ծնվել է 215 աղջիկ, 230 տղա։ Նրանց մեջ 10 երկվորյակ կա։»

https://www.facebook.com/erebounihospital/posts/3667572453269801?xts%5B0%5D=68.ARBE9MuOJXcJ0yWdTIVxG3DI73JvY6NdmDxIlB4QVwDsNbLWoQjcOnCQdRGGNb9IxTKUgjKVANrKDZU-rHfLz6eE1mJE9Ag23IAxwwkeiVR-0nZxOezISdsKHzssvt_HlE-ziyzDTZ30s4AJTgm_QdMEm1jIpix_KRTCg1Lem1ez5a4hCfv8cXQWMYky49I9HrWeTnR2xCUGvG5F2hKQRNiO1wFZngf1-wUSZqoDa5KFFRt4O-OUs6kzji9M1VELEIP_twvSmKT8Ut81EH5PrjlnU7_Nd7Sh5PuF7mAwDRAEc1RuPc_52FDajPJphjGBZRYLos6d0-2kdQn72B-86ZHu8Q&tn=-R