Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում

ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Անտառային փողոցի Լեռ Կամսար և Ս. Կապուտիկյան փողոցների հատվածում 2021 թվականի հուլիսի 26-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։

Փոփոխության արդյունքում Անտառային փողոցի վերոնշյալ հատվածում երկկողմանի կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։