Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է․
«Կանաչապատում և շրջակա միարվայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից տեղեկացնում են, որ երթևեկության մասնակից քաղաքացիներից ահազանգեր է ստանում, որ մայրաքաղաքի որոշ հատվածներում, խաչմերուկներում ծառերի ճյուղերը փակում են լուսացույցերն ու երթևեկության նշաները՝ խոչընդոտելով անվտանգ երթևեկությանը:
Արձագանքելով քաղաքացիների մտահոգություններին՝ ՀՈԱԿ-ը և«Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ «Սեքյուրիթի դրիմ»-ը կտրամադրի տվյալներ, թե Երևան քաղաքի որ հատվածներում կա նման խնդիր և «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը սեղմ ժամկետներում կվերացնի այն՝ ապահովելով վարորդների անվտանգ երթևեկությունը:
«Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի հետ համագործակցությունը կլինի շարունակական, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հետևողական կլինի խոչընդոտների վերացման հարցում: