Արտաշատի բժշկական կենտրոնում բուժում է ստանում 120 պացիենտ

Արտաշատի բժշկական կենտրոնը մարտի 31-ից մինչ օրս սպասարկել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 537 պացիենտների, որոնցից 403-ն՝ առողջացել և դուրս են գրվել, տեղեկանում ենք ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից:

Թոքաբորբ արձանագրվել է նրանցից 250-ի մոտ, ծանր թոքաբորբ՝ 27-ի մոտ: Գրանցվել է մահվան 5 դեպք: Այժմ կենտրոնում բուժում է ստանում 120 պացիենտ:

‼Արտաշատի բժշկական կենտրոնը մարտի 31-ից մինչ օրս սպասարկել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 537 պացիենտների,…

Gepostet von Արտաշատի Բժշկական Կենտրոն /Artashat medical center/ am Montag, 1. Juni 2020