Գործարկվել է Հանրապետության նախագահի՝ երեխաների համար նախատեսված կայքը

Կայքի միջոցով երեխաները կարող են հայերենով և անգլերենով, ապագայում՝ նաև ռուսերենով հանրամատչելի ուսուցողական տեղեկատվության, տեսանյութերի միջոցով համառոտ ծանոթանալ ոչ միայն Հանրապետության նախագահի գործառույթներին, նախագահի երդման տեքստին, այլև տեղեկանալ, թե ով կարող է լինել նախագահ, ինչպես է ընտրվում Հանրապետության նախագահը։

Կայքը հնարավորություն է ընձեռում հայտնվել նախագահի նստավայրում՝ եռաչափ ձևաչափով շրջայց կատարելով վարչական շենքում, ինչպես նաև վիրտուալ մասնակցել Պատվո պահակախմբի հանդիսավոր հերթափոխին, զբոսնել նախագահական նստավայրի վարչական շենքի հարակից տարածքում, որը որոշակի ժամերի բաց է այցելուների համար:

Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։