Լարված իրավիճակ Ախթալայում` Խաչիկյանները պատասխան հարված են տվել

Լարված իրավիճակ Ախթալայում` Խաչիկյանները պատասխան հարված են տվել
Լարված իրավիճակ Ախթալայում` Խաչիկյանները պատասխան հարված են տվել

Ախթալայում կրքերը չեն հանդարտվում: Երեկ` օգոստոսի 30-ին քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի վրա կատարած հարձակումից հետո հիմա էլ նրա կողմնակիցներն են հարձակվել Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անվտանգության ծառայության պետ, Բոդոլ մականունով հայտնի Արսեն Չիթչյանի տան վրա: Ծեծի են ենթարկվել նրա մայրը` Նինա Չիթչյանը, հայրը` Բենիկ Չիթչյանը, տատը` Բավական Չիթչյանը եւ քույրը` Անուշ Չիթչյանը: Նրանք չորսն էլ երեկ տեղափոխվել են քաղաքի բժշկական կենտրոն, իսկ Արսեն Չիթչյանը փախուստի է դիմել:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Լոռիի մարզի քննչական բաժնի պետ Թաթուլ Շուշանյանն ասաց, որ գործով դեռեւս ձերբակալվածներ չկան, կան միայն ոստիկանություն բերման ենթարկվածներ, իսկ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անվտանգության պետ Արսեն Չիթչյանը՝ Բոդոլ մականունով, դեռ չի հայտնաբերվել: Հարցին, թե Խաչիկյանների տան վրա տեղի ունեցած հարձակումից հետո ովքե՞ր են մտել «Բոդոլենց» տուն, Շուշանյանը պատասխանեց. «Մի քանի հոգի են եղել, նրանց մեջ է եղել նաեւ Խաչիկյանների փոքր եղբայրը»: Թաթուլ Շուշանյանի փոխանցմամբ` իրենց մոտ հաղորդում է ստացվել, որ մի խումբ մարդիկ, որոնց մեջ է եղել նաեւ Խաչիկյան եղբայրներից ամենափոքրը, ներխուժել են Արսեն Չիթչյանի բնակարան, ծեծի ենթարկել ծնողներին ու քրոջը, այնուհետ տակնուվրա արել բնակարանն ու հեռացել, տուժածներին տրվել է դատաբժշկի ուղեգիր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:Կարդալ ավելին