Արցախում համաճարակային վիճակը կայուն պահպանելու համար իրականացվում են համալիր միջոցառումներ

Արցախի Հանրապետության կառավարությունը իրազեկում է, որ մի շարք գերատեսչությունների ներգրավմամբ իրականացվում են համալիր միջոցառումներ՝ սուր շնչառական վարակների և նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու ու հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահպանելու համար:
Ընդհանուր առմամբ, ախտորոշումը ճշտելու նպատակով, երեք տասնյակից ավելի փորձանմուշ է ուղարկվել ՀՀ, և ըստ առողջապահության նախարարության տրամադրած տվյալների՝ առայսօր բոլոր պատասխանները բացասական են:

Այս պահի դրությամբ ևս երկու կասկածելի դեպքի փորձանմուշ ուղարկվել են ՀՀ և գտնվում են հետազոտման փուլում:

Խնդրում ենք վստահել միայն կառավարության և պաշտոնական մարմինների կողմից տարածվող լուրերին՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող՝ առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները։

Կառավարությունը շարունակում է իրականացնել արդյունավետ կանխարգելիչ միջոցառումներ:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։