«Այն, ինչ կատարվեց ԲՀԿ-ի հետ Գյումրիում բռնաբարություն էր»

«Այն, ինչ կատարվեց ԲՀԿ-ի հետ Գյումրիում բռնաբարություն էր»
«Այն, ինչ կատարվեց ԲՀԿ-ի հետ Գյումրիում բռնաբարություն էր»

Այն, ինչ կատարվեց ԲՀԿ-ի հետ Գյումրիում, ներողություն արտահայտությանս, բռնաբարություն էր։ Այո, քաղաքական բռնաբարություն։ Ուրիշ բառ հուշեք, խնդրում եմ, եթե սխալվում եմ, եթե չեմ կարողանում հասկանալ, թե ուրիշ ինչ զգացում կարող է ունենալ մի քաղաքական ուժ, որի թեկնածուին օրը ցերեկով իր քթի տակից տանում են, հայտարարում, որ այդ թեկնածուի ծրագրերն իրենցն են եւ ոչ թե այն քաղաքական ուժինը, որի ներկայացուցիչն է թեկնածուն։

Աննախադեպ թեկնածու։ Ահա թե ով է Սամվել Բալասանյանն այս պահին։ Եվ ամենատարօրինակն այն է, որ ԲՀԿ-ն կամ չի ընկալում պահի ողջ կոմիզմը, կամ պարզապես թուլացել ու հաճույք է ստանում։ ԲՀԿ-ական գործիչները մեկ ամիս շարունակ համոզում էին հասարակությանը, որ ոչ մի վատ բան չկա, երբ երկրի նախագահն իր մոտ է հրավիրում ԲՀԿ-ի նման ազդեցիկ ուժի թեկնածուին ու ծանոթանում նրա ծրագրերին, նախանշած անելիքներին։Կարդալ ավելին