Գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցն ամենանուրբն է, որը պահանջում է լրագրողական բարձր էթիկա և պատասխանատվություն․ Զառա Հովհաննիսյան

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը գրել է․

 «Գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցն ամենանուրբն է, որը պահանջում է լրագրողական բարձր էթիկա և պատասխանատվություն։ Յուրաքանչյուր հրապարակում կարող է վտանգել ծանրագույն վիճակում գտնվող անձանց կյանքը, ամեն հրապարակումից հետո կարող է անդառնալի վնաս հասցվել գերության մեջ գտնվող մարդու հարազատներին՝ մորը, հորը, կնոջը…

Հարգելի՛ լրագրողներ, այս ամենաբարդ ժամանակահատվածում խնդրում եմ առավել շրջահայաց լինել և պահպանել մասնագիտական էթիկայի բոլոր կանոնները։ Եթե հարկ կա, ես բազմաթիվ դասընթացներ եմ վարել լրագրողների հետ, ցանկացած հարցի համար բաց եմ, կարող եք դիմել, եթե կասկածում եք, արժե այս տեսքով հրապարակել նյութը, թե ոչ։ Հաճախ շատ անվնաս թվացող և մի գուցե առաջին հայացքից անվնաս նյութերը կարող են ոչ բարենպաստ հետևանքներ առաջացնել, ինչը, հուսով եմ, չենք ցանկանում։

Դիտումներն ու լայքերը կանցնեն-կգնան, մարդու կյանքին և առողջությանը հասցրած վնասը՝ ոչ»։