Ռ. Հակոբյան. «Եթե խոսքը քավության նոխազի մասին է՝ ժողովուրդն այլեւս կշտացել է դրանից»

Ռ. Հակոբյան. «Եթե խոսքը քավության նոխազի մասին է՝ ժողովուրդն այլեւս կշտացել է դրանից»
Ռ. Հակոբյան. «Եթե խոսքը քավության նոխազի մասին է՝ ժողովուրդն այլեւս կշտացել է դրանից»

«Նախագահը շատ ավելի ծրագրային, համակողմանի եւ սուր ելույթ ունեցավ դեռեւս 2010 թվականի դեկտեմբերին, եթե չեմ սխալվում՝ ՀՀԿ-ի ինչ-որ մի տոնական միջոցառման ժամանակ:

Նախագահի այդ ելույթը շատ ավելի ամբողջական, սուր, քննադատական եւ փաստերով հագեցած ելույթ էր, որը կարող էր մրցել նույնիսկ ընդդիմադիր ամենաթունդ եւ ծրագրային ելույթի հետ»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով շաբաթ օրը կառավարությունում կայացած խորհրդակցությանը եւ նախագահի հնչեցրած քննադատություններին, ասաց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Մեր զրուցակիցը վերհիշում է, որ դեռ այն ժամանակ ինքը մեկնաբանություններ էր արել՝ թե ժամանակը ցույց կտա՝ դա PR-ակցի՞ա է, ելույթ՝ ելույթի համա՞ր, թե՞ հետագա գործողությունների ծրագիր: «Ցավոք, ինչպես ականատես եղանք, դա ընդամենը ելույթ էր՝ ոչ ավելի եւ չէր հետապնդում կոռուպցիայի դեմ համակողմանի պայքարելու համար կոնկրետ նպատակ»,- արդեն այսօր փաստում է պարոն Հակոբյանը՝ հավելելով. «Ինչ մնում է այս ելույթին՝ դարձյալ գործով պետք է այն ապացուցվի: Կրկնում եմ, այն ելույթն ավելի ծրագրային էր, քան սա, քանի որ վերաբերվում էր բոլոր ոլորտներին: Այս ելույթում խնդիրների միայն 30 տոկոսն էր արտացոլված»:

Կարդալ ավելին