Պետական և հանրային իշխանության բոլոր մարմինները պարտավոր են իրականացնել և ապահովել իրենց կենսագործունեությունը եւ թույլ չտալ պետության կազմալուծում․ ՍԴ դատավոր

«Հայաստանի քաղաքացին այսօր ունի մեկ գերխնդիր՝ պաշտպանել իր պետությունը՝ դրա ինքնիշխանությունը եւ ժողովրդավարությունը:

Քաոսն ու անիշխանությունն այն խմբերի նպատակն է, որոնք քաղաքացու քվեին եւ հավանությանը արժանանալու հույս չունեն: Իշխանության նրանք եկել են միայն ու միայն նման ծանր իրավիճակներում եւ դավաճանությամբ:

Նրանց իշխանական հենարանը երբեք էլ չի եղել Հայաստանի ինքնիշխանության արմատը՝ Հայաստանի ժողովրդի ազատ կամքը:

Պետական եւ հանրային իշխանության բոլոր մարմինները պարտավոր են իրականացնել եւ ապահովել իրենց կենսագործունեությունը եւ թույլ չտալ պետության կազմալուծում»: