«Եթե կգբ-ֆսբ-աած-ական պուտինահպատակ մաֆիան մտածում է, թե պետական հեղաշրջում կարող է իրականացնել, ապա չարաչար սխալվում է». Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Եթե, կրկնում եմ, եթե կգբ-ֆսբ-աած-ական պուտինահպատակ մաֆիան մտածում է, թե պետական հեղաշրջում կարող է իրականացնել, ապա չարաչար սխալվում է։
Իշխանությունը պատկանում է ՀՀ քաղաքացիներին, որոնք լիազորել են գործող իշխանությանը ազատ և արդար ընտրությունների արդյունքում։

Իր բոլոր թերություններով հանդերձ այս իշխանության դեմ որևէ նման կարգի ոտնձգությունը ոտնձգություն է հենց պետության և նրա քաղաքացիների դեմ։

Պետության զավթում չի լինելու այլևս և չի կարող լինել Հայաստանում։

Լա՞վ չեն աշխատի, չեն արդարացնի իրենց, կգնահատեն ՀՀ քաղաքացիները իրենց քվեարկությամբ` հաջորդ ընտրությունների ժամանակ»։