Ոստիկանությունն այս պահին Հայկ Սարգսյանի անվան հետ կապվող White Shorja լողափում է. նրան մանդատից կզրկե՞ն. Factor TV

Երեկ Սևանի White Shorja լողափում տեղի է ունեցել բազմամարդ «փարթի», որին ներկա է եղել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Սոցիալական ցանցերում տարածվել են երեկոյան խնջույքի լուսանկարները, որտեղ բազմաթիվ մարդիկ կան: Մամուլում հրապարակումներ կան, որ լողափը պատկանում է հենց պատգամավոր Հայկ Սարգսյանին:

Հիշեցնենք, որ կա ՀՀ պարետի որոշում, որի համաձայն՝ բացօթյա միջոցառումներին հինգ հոգուց ավելի մարդ չպետք է մասնակցի: Պարետատնից Factor.am-ին հայտնեցին, որ կազմակերպված «փարթիով» զբաղվում են ոստիկանները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: