Գերու դառը ճակատագիր

Գերու դառը ճակատագիր
Գերու դառը ճակատագիր

Արյան քացկեղից մահացած 40-ամյա Հարություն Խաչատրյանի հուղարկավորությունը անցյալ կիրակի էր:
Հարությունի կյանքն ի սկզբանե հարթ չեղավ: Նա չհասցրեց հասկանալ, թե ինչ է երիտասարդությունը, իսկ նրա երազանքներն էլ մնացին անկատար:

Հարություն Խաչատրյանը 1992թ.օգոստոսի 18-ին զորակոչվեց զինվորական ծառայության:

1993թ.սեպտեմբերի 2-ին մոլորվելով Արծվաշենի 3-րդ պոստում, նա հանդիպեց ազերիների:

Թշնամին հայերենով ձայն տվեց մեր զինվորին: Հարությունը գնալով ձայնի ուղղությամբ, հայտնվեց թշնամու պատրաստած ծուղակում:

Ազերիները Հարությունին տեղափոխեցին Ղազախ, ապա ուղղաթիռով՝ Բաքու:

Եղվարցի Հարություն Խաչատրյանի կենսագրության մի նոր էջ սկսվեց…

Հայ զինվորինը կորավ, երազանքներով կառուցածը փլվեց:

12 օր պահվեց Բաքվում, ապա 1 ամիս Գոբուստանի ճամբարում, 1 ամիս էլ՝ մասնավոր անձի մոտ:

Վերջինի մոտ Հարությունը ենթարկվեց կտտանքների, խոշտանգման.ազերիները լինգով հարվածել էին նրա գլխին, երիկամներին, լամպով այրել մարմինը:

Մասնավոր անձի խոշտանգարանը Կիրովաբադից 25 կմ.հեռավորության վրա գտնվող տան նկուղն էր:

Կարդալ ավելին