Քաղցկեղ, արյան և մի շարք այլ հիվանդություններ ունեցող երեխաները ստիպված են դիմակներ կրել միշտ՝ անկախ COVID-19 համաճարակի լինել-չլինելուց

Մինչ շատերը տրտնջում են, որ դիմակ կրելը հարմար չէ, ուզում ենք հիշեցնել, որ քաղցկեղ, արյան և մի շարք այլ հիվանդություններ ունեցող երեխաները ստիպված են դիմակներ կրել միշտ՝ անկախ COVID-19 համաճարակի լինել-չլինելուց՝ պայմանավորված հիվանդության և բուժման հետևանքով թուլացած իմունային համակարգով։

Նաև այս երեխաներին և նրանց ընտանիքների անդամներին ավելորդ ռիսկի չենթարկելու համար խնդրում և կոչ ենք անում դրսևորել սոցիալական պատասխանատվություն․

✔️ԿՐԵԼ ԴԻՄԱԿ
✔️ՊԱՀՊԱՆԵԼ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
✔️ԼՎԱՆԱԼ / ԱԽՏԱՀԱՆԵԼ ՁԵՌՔԵՐԸ

Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամ