17-րդ ծրագրով տեխնոլոգիական ընկերությունները դրամաշնորհներից օգտվելու համար պետք է մասնակցեն մրցույթների

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ ծրագրով տեխնոլոգիական ընկերությունները դրամաշնորհներից օգտվելու համար պետք է մասնակցեն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարած մրցույթներին։

1-ին և 2-րդ մրցույթներին մասնակցելու դիմումների ընդունման վերջնաժամկետը հուլիսի 1-ն է, իսկ 3-րդի համար՝ դեկտեմբերի 1-ը։

https://www.facebook.com/armgovernment/videos/667311163846579/