Թուրքիայում կրկին անտառային հրդեհ է բռնկվել

Թուրքիայի Հաթայ նահանգում գտնվող Հաբիբի Նեջար լեռան վրա սեպտեմբերի 6-ին հրդեհ է բռնկվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

Հրդեհի վայրում հրշեջ և անտառային պահպանության ծառայությունները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում։